ArmnNews 106.9 ուղիղ եթեր

bg
bg
bg
bg
bg
bg
up

Հարձակում «Հայելի» ակումբի վրա․ արդյո՞ք տեղի ունեցածն ունի քաղաքական նպատակաուղղվածություն

item

Քիչ առաջ 4 անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր էին նետում ակումբի դռներին ու պաստառներ փակցնում։ Նրանցից մեկը, որը ներկայացավ որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասաց, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Այս մասին տեղեկություն է տարածել hraparak.am կայքը։ Նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։