ArmnNews 106.9 ուղիղ եթեր

bg
bg
bg
bg
bg
bg
up

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել

item

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է  «Հայելի» մամուլի ակումբի դեմ այսօր տեղի ունեցած հարձակումը՝ կատարվածը գնահատելով որպես ոտնձգություն՝ ուղղված ազատ խոսքի դեմ:

Նման գործողությունները հետեւանք են այն մթնոլորտի, հռետորաբանության, ատելության խոսքի, որը տեւական ժամանակ առկա է մեր երկրում ՝ ընդդեմ մամուլի, ԶԼՄ աշխատակիցների, ազատ խոսքի:

Տեղի ունեցածը երկրի բարձրագույն իշխանությունների,  քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչների կողմից ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ անթույլատրելի բառապաշարով ելույթների տրամաբանական հետեւանքն է: 

Հայաստանի ժուռնալիստների միությունն իրավապահ մարմիններից պահանջոմ է անհապաղ արձագանքել տեղի ունեցածին եւ քայլեր ձեռնարկել մեղավորներին պատժելու ուղղությամբ, ինչպես նաեւ ապահովել լրատվամիջոցի աշխատակիցների անվտանգությունը: 

 

                                                                                                                                      Հայաստանի ժուռնալիստների միություն