ArmnNews 106.9 ուղիղ եթեր

bg
bg
bg
bg
bg
bg
up

Մի՛ փորձեք խաղալ ՀՀ-ի և Արցախի ճակատագրի հետ․ Կարեն Բեքարյան

item

Սոչիում Վալդայի ակումբի նիստի շրջանակում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում արձանագրվել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։ «Թեև անձնական շփումներում դադար տեղի ունեցավ՝ մեր երկրների միջև հարաբերությունները շարունակում են հաջող զարգանալ։

 

«Ամրապնդվում են առևտրատնտեսական կապերը, անցյալ տարի առևտրաշրջանառությունը կազմել է 2,5 մլրդ դոլար»,- kremlin.ru-ի փոխանցմամբ՝ Ալիևի հետ հանդիպմանն ասել է Պուտինը։ Վերջինիս խոսքով՝ այդ ուղղությամբ երկրները լավ հեռանկար ունեն․ «Նկատի ունեմ այն ծրագրերը, որոնց հեղինակը Ադրբեջանի նախագահն է։ Մենք մեր կողմից անում ենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի այդ կոնկրետ նախագծերը իրագործվեն։ Ալիևը հաստատել է, որ որոշ ժամանակ չի հանդիպել ՌԴ նախագահին՝ հավելելով, որ չորս ամիսը մեծ ժամկետ է՝ հաշվի առնելով անցյալ տարի երկկողմ շփումների ինտենսիվությունը։

 

Ալիևը Ռուսաստանի հետ հարաբերությունները բնութագրել է որպես ռազմավարական դաշնակցություն․ «Մեզ համար Ռուսաստանը կարևոր գործընկեր է, բարեկամ և բարի հարևան»։ Այս հանդիպման մասին, հատկապես Ալիևի ելույթի մասին մեկնաբանություն է արել քաղաքագետ Կարեն Բեքարյանը։