ArmnNews 106.9 ուղիղ եթեր

bg
bg
bg
bg
bg
bg
up

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի մասով ՍԴ-ի դիմումը

item

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի ներկայացրած դիմումը վարույթ է ընդունել: Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի աշխատակազմը: Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում էր կայացրել՝ կասեցնել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները եւ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Վենետիկի հանձնաժողով: Թեմայի մասին զրուցել ենք սահմանադրագետ Արամ Վարդևանյանի հետ։