ArmnNews 106.9 ուղիղ եթեր

bg
bg
bg
bg
bg
bg
up

Երբեւէ նման հակաիրավական, հակապետական ու հակասահմանադրական նախագիծ չի եղել. Ռուբեն Մելիքյան

item

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավոր՝ Վահագն Հովակիմյանը, Արման Բոշյանը, Մերի Գալստյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Փամբուխչյանը, Մխիթար Հայրապետյանը, Բաբկեն Թունյանը, Տիգրան Կարապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Կարեն Համբարձումյանը, Հայկ Կոնջորյանը, Վահե Ղալումյանը, Նարեկ Մկրտչյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը, Սոֆիա Հովսեփյանը, Մարիա Կարապետյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Լիլիթ Մակունցը, Արման Եղոյանը, Հովիկ Աղազարյանը, Արգիշտի Մեխակյանը, Նարեկ Զեյնալյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Տիգրան Ուլիխանյանը, Սերգեյ Մովսիսյանը, Ռուբեն Ռուբինյանը, Գայանե Աբրահամյանը, Անուշ Բեղլոյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Մաթեւոս Ասատրյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Լուսինե Բադալյանը և Սոս Ավետիսյանն այսօր ԱԺ են ներկայացրել Սահմանադրության փոփոխության նախագիծ: Փոփոխություններով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է: Ի՞նչ վտանգներ է սա պարունակում: Զրուցել ենք «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հետ: