ArmnNews 106.9 ուղիղ եթեր

bg
bg
bg
bg
bg
bg
up

ԱԺ արտահերթի օրակարգում ՍԴ ներկայիս կազմից ապօրինի ազատվելու հերթական նախաձեռնությունն է. Ա. Բաբայան

item

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյբուքի էջում գրել է, որ ԱԺ նախագահը որոշում է ընդունել փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու մասին: Օրակարգում, իհարկե, ՍԴ-ի ներկայիս կազմից ապօրինի ազատվելու մասին հերթական նախաձեռնությունն է:
ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունն ու ԱԺ նախագահը անտեսել էին Կանոնակարգ օրենքով արտահերթ նիստ հրավիրելու բազմաթիվ կանոններ:
Մասնավորապես. իշխանությունն այնքան է շտապում ՍԴ-ի ներկայիս կազմին ապօրինի հեռացնելու հարցում, որ նույնիսկ պատրաստ էր արտահերթը նշանակել ավելի շուտ, քան իրավունք ուներ:
ԱԺ նախագահը որոշում է ընդունել արտահերթ քննարկման դրված նախագիծը քննարկել միաժամանակ առաջին և երկրորդ ընթերցումներով, մինչդեռ այդպիսի իրավունք չունի: Մանրամասները Արսեն Բաբայանի հետ զրույցում։