
Զրպարտության եւ վիրավորանիքի 91 հայցադիմում ԶԼՄ-ների դեմ մեկ տարում

Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանըբ ֆեյսբուքի իր էջում ներկայացնում է Անհանգստացնող վիճակագրություն. Ընդամենը մեկ տարում ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է զրպարտության եւ վիրավորանիքի 91 հայցադիմում՝ 2018թ. մայիսից մինչ 2019թ. հունիս։ Սա հավասար է 2010-2014 թթ. զրպարտության եւ վիրավորանիքի ապաքրեականացումից հետո հաջորդած 5 տարիների վիճակագրությանը միասին վերցրած։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանն էլ վստահ է, որ Մամուլի ազատությամբ զբաղվող շատ կազմակերպություններ հայտնվել են հեղափոխական թիմում և բնականաբար, չեն նկատում խոսքի ազատության հետ կապված շատ խնդիրներ:
դիտել բոլոր վիդեոները