ArmNews 106.9 ուղիղ եթեր

up
social_icon social_icon social_icon
01.png

Արդեն մեկ տարի ուժի մեջ մտած Հայաստան-ԵՄ համաձայնագիրը դեռ չի թևակոխել կատարման փուլ․ Արմեն Աշոտյան

Mm8YQ32X2oU2EdCppBxw.jpg

Բրյուսելում 2019 թվականի հունիսի 13-ին կայացավ Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Խորհուրդը վերահաստատեց Հայաստանի և Եվրամիության հանձնառությունն արդյունավետորեն կիրարկելու Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը: Այս հավակնոտ համաձայնագիրը կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի արդիականացման գործում, մասնավորապես բազմաթիվ ոլորտներում ԵՄ նորմերին օրենսդրական մոտարկման միջոցով: Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը, որը վերջինն էր այս Եվրոպական Հանձնաժողովի պաշտոնավարման օրոք նման էր «ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ՝ ԱՆՇՈՒՔ ՀՐԱԺԵՇՏի: Թեմայի մասին զրուցել ենք Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ:

դիտել բոլոր վիդեոները