
Հիպոթեքային վարկի համար վերադարձվող եկամտային հարկի ծրագիրը հանգիստ չի տալիս կառավարությանը

2016 թվականի հունվարի 1-ից է ուժի մեջ մտել «Եկամտային հարկի մասին» օրենքի փոփոխությունը, որի համաձայն` հիպոթեքային վարկառուի սպասարկման տոկոսները եկամտային հարկի գումարներից վճարվում են պետության կողմից։ Այսինքն՝ քաղաքացին վճարում է եկամտային հարկ, եւ այն ուղղվում է ոչ թե պետբյուջե, այլ վարկի մարմանը։ Հիմա պարզվում է հիպոթեքային վարկի համար վերադարձվող եկամտային հարկի ծրագիրը գլխացավանք է դարձել պետական բյուջեի համար: Եթե 2018 թվականին այդ նպատակով վերադարձվել է ավելի քան 4 մլրդ 683 մլն դրամ, ապա 2019-ին այն կազմել է 7մլրդ 800 մլն: Սակայն այս իրավիճակից դուրս գալու համար կառավարությունը քննարկում է ծրագիրն այս վիճակում կանգնեցնելու տարբերակը, ինչըխիստ մտահոգել է երիտասարդ այն ընտանիքներին, որոնք օգտվում են կամ մտադիր են օգտվել այս ծրագրից: ԱԺ Իմ քայլի պատգամավոր Հայկ Գեւորգյանն առաջարկ է ուղարկել կառավարություն, այս ծրագիրը կանգնեցնելու, դրանով սոցիալական բնակարանաշինություն իրականացնելու մասին: Կշահի՞, թե՞ կտուժի Հայաստանի տնտեսությունը այս փոփոխությունից։ Մանրամասներ ենք պարզել տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ զրույցում։
դիտել բոլոր վիդեոները