ArmNews 106.9 ուղիղ եթեր

up
social_icon social_icon social_icon
01.png

Սիրիայում պատերազմը գրեթե մոտեցավ ավարտին

fGN3a8aeURbN380TY8UA.jpg

Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանն աջակցում են Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը եւ տարածքային ամբողջականությանը: Այս մասին նշված է համատեղ հռչակագրում, որը սեպտեմբերի 16-ին ընդունվել է նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Հասան Ռոհանիի մասնակցությամբ Անկարայում անցկացված եռակողմ հանդիպման արդյունքում: Հռչակագրում առանձին ընդգծվում է, որ Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջաններում կայունությունը եւ անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա: Երեք առաջնորդներն էլ դեմ են արտահայտվել ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ Սիրիայում «նոր իրողություններ ձեւավորելու» ցանկացած փորձի: Հանդիպմանը հետևած ասուլիսից իր նախնական եզրակացություններով մեզ հետ կիսվել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

դիտել բոլոր վիդեոները