ArmNews 106.9 ուղիղ եթեր

up
social_icon social_icon social_icon
01.png

Չեմ պատրաստվում ասել մածունը սեւ է, երբ այն սպիտակ է․ Արթուր Դանիելյան

YPey7vVn5pNuP8boto4i.jpg

Ոստիկանության կենտրոնի բաժանմունքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում «Ադեկվադ» ՀԿ-ի ղեկավար Դանիելյանն ասաց, որ իրեն մեղադրում էին նրանում, որ սպառնացել է ծանր մարմնական վնասվածքներ հասցնել քաղաքացի Նիկոլ Փաշինյանին: «Խոսքը գնում է իմ այն քաղաքական հայտարարության մասին, որը ես հնչեցրել եմ նախորդ օրը ասուլիսի ժամանակ, երբ բառացիորեն կրկնել եմ մի արտահայտություն, որը մի քանի շաբաթ առաջ Բակո Սահակյանի հասցեին կիրառել է մի նիկոլապաշտ ակտիվիստ: Խոսքը գնում է այն սպառնալիքի մասին, որի մեջ ոստիկանությունը հանցակազմ չէր տեսել: Արտահայտությունը հետևյալն էր, Ջիվան Աբրահամյանն ասաց՝ «հնարավոր է շուտով կոչ անի, որ Բակո Սահակյանի գլուխը քարով ցխեն» »,- պարզաբանեց Դանիելյանը:

դիտել բոլոր վիդեոները