ArmNews 106.9 ուղիղ եթեր

up
social_icon social_icon social_icon
1920x800.png

Էրդողանը ոչ մի կերպ չզիջեց երկրի գլխավոր քաղաքը. Ստամբուլում կրկին քաղաքապետ կընտրեն հունիսի 23-ին

AxUjKhEW1t5pl8v6oABv.jpg

Թուրքիայի ԿԸՀ-ն չեղարկել էր Ստամբուլում մարտի 31-ին անցկացված քաղաքապետի ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, որ հունիսի 23-ին քաղաքում կանցկացվեն նոր ընտրություններ:
Հայտնի է, որ ընտրությունները չեղարկելու և նոր ընտրություններ անցկացնելու խնդրանքով ԿԸՀ էր դիմել երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որի թեկնածուն պարտվել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին: Ընդդիմադիր թեկնածու Իմամօղլուն 13 729-ով ավելի շատ ձայն էր հավաքել իշխող կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմից և ապրիլի 17-ին ստանձնել էր քաղաքապետի պաշտոնը: Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթած Էքրեմ Իմամօղլուն հրաժարվել է ընդունել երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ քաղաքապետի ընտրությունները չեղարկելու և նոր ընտրություններ անցկացնելու մասին որոշումը: Այնուամենայնիվ Թուրքիայում Ստամբուլի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ տեղի է ունենում բավականին ուշագրավ քարոզարշավ: Թեմայի մասին զրուցել ենք թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ

դիտել բոլոր վիդեոները