ArmNews 106.9 ուղիղ եթեր

up
social_icon social_icon social_icon
01.png

Ոստիկանությունը սխա՞լ է ընկալել սևազգեստ մարդկանց դեմ պայքարելու վարչապետի հորդորը

m4SFEyTxHFZvIPHhcFWw.jpg

Ոստիկանության տարբեր բաժիններ քաղաքացիներ են բերվել հասարարական կարգը խախտելու համար։ Այս մասին հաստատում են ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել հասարակական կարգի ապահովման նպատակով իրականացված ծառայության արդյունքում։ Բերման ենթարկված անձինք քաղաքի տարբեր հատվածներից են։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարել էր, որ երեկ իր մերձավորներից մեկը, ով վարձակալած տարածքում գործունեություն է ծավալում, ուշ երեկոյան այդ տարածքի դուռը կողպելիս է եղել, երբ նրան են մոտեցել են 2 հարբած անձ, հարցրել են թե ինչ է անում, ներկայացել են որպես ոստիկանության աշխատողներ, ապա հարվածելով ու քաշքշելով նստեցրել են մեքենան և տարել ոստիկանության բաժին: Նախքան այդ հրապարակումը՝ միջադեպի վերաբերյալ ահազանգ է ստացվել ոստիկանություն, որի հիման վրա ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում արդեն իսկ նշանակվել էր ծառայողական քննություն։ Այնուհետև Դավիթ Խաժակյանը հեռախոսազրույց է ունեցել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հետ,որը նրան առաջարկել է հաղորդում տալ ոստիկանություն, ինչի հիման վրա էլ, ոստիկանության պետի հանձնարարությամբ հիշյալ միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում։ Թեմայի մասին զրուցել ենք Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հետ:

դիտել բոլոր վիդեոները